Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սյուզն Դիլբեն. Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ԼՂ հակամարտության տարիների ամենախոշոր հարձակումն է կատարել Հայաստանի ու Արցախի դեմ

Սյուզն Դիլբեն. Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ԼՂ հակամարտության տարիների ամենախոշոր հարձակումն է կատարել Հայաստանի ու Արցախի դեմ
21.10.2020 | 15:29

ԱՄՆ կոնգրեսմեն Սյուզն Դիլբենը միացել է Թուրքիայի աջակցությամբ Արցախի հայության դեմ Ադրբեջանի հարձակումը դատապարտող թիվ 1165 բանաձևին, որը շրջանառության մեջ է դրվել և 100 օրենսդիր է միացել:

«Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը ԼՂ հակամարտության տարիների ամենախոշոր հարձակումն է կատարել Հայաստանի դեմ: Համաշխարհային մի շարք առաջնորդներ կրակը դադարեցնելու կոչով են հանդես եկել, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, սակայն երբ հրադադարի մասին պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, միանգամից դրանց խախտման դեպքեր գրանցվեցին: Թիվ 1165 բանաձևը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողություններն ու Թուրքիայի ներգրավվածությունը: Ես կիսում եմ ձեր մտահոգությունը ԼՂ-ում իրավիճակի էսկալացիայի առնչութամբ ու հավատացած եմ, որ ԱՄՆ-ը բարոյական պարտավորություն ունի աշխատելու միջազգային հանրության հետ այս աղետից տուժածների աջակցելու հարցում:Բանաձևը հասցեագրված է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որի կողմից պետք է հաստատվի»,- նշված է կոնգրեսմենի նամակում:

Դիտվել է՝ 2619

Մեկնաբանություններ